National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
08.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
16.04.2021
Փոփոխություններ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում
1 / 1

Ապրիլի 16-ին խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած ««Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող Աննա Կոստանյանի ներկայացմամբ՝ առաջարկվող փոփոխության արդյունքում միջին մասնագիտական կրթական ծագրով ուսումնառությունը չավարտած, բայց ավարտական կուրսում սովորող եւ պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա քաղաքացուն ՀՀ կառավարության որոշմամբ մեկ անգամ կտրվի տերկետում մինչեւ ուսումնառության ավարտի օրը ներառյալ, սակայն ոչ ավելի, քան նրա 20 տարին լրանալու օրը: Օրենքը ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից: Գլխադասային՝ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը նախագծին տվել է դրական եզրակացություն:

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը հարակից զեկուցմամբ նշեց, որ երկրորդ ընթերցմամբ ներկայացված նախագծի տեքստը հեղինակների կողմից լրամշակվել է Կառավարության առաջարկությունների հիման վրա, ուստի Կառավարությունը կողմ է նախագծի ընդունմանը:

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանի տեղեկացմամբ՝ դեռեւս 2018 թվականին, երբ չկար նման կարգավորում օրենքի տեսքով, Կառավարության որոշմամբ տարկետում տրվել է քոլեջներում եւ ուսումնարաններում սովորող տղա ուսանողներին:

Հովհաննես Հովհաննիսյանը կարեւորեց ոլորտում առկա բացերը կարգավորող նախագծի ընդունումը:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվեց նաեւ «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած ««Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նախագծի ընդունման անհրաժեշտությունը հիմնավորվում է նրանով, որ սահմանային տարիքը լրացած զինծառայողն ազատվում է աշխատանքից, մինչդեռ շատ են դեպքերը, երբ ցանկություն կա շարունակելու ծառայությունը: Նախագծով առաջարկվում է բարձրացնել Զինված ուժերում եւ այլ զորքերում պայմանագրային զինվորական ծառայության անցնելու տարիքը: Գեւորգ Գորգիսյանի ներկայացմամբ՝ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում Կառավարությունն առաջարկել է ըստ զինվորական կոչումների փոփոխել եւ տարբեր տարիքային սանդղաներ սահմանել պահեստազորի ծառայողների համար, որոնց թույլատրվում է ներգրավվել Զինված ուժերում: Առաջարկվող փոփոխություններն ընդունվել են հեղինակների կողմից:

Գլխադասային՝ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արմեն Խաչատրյանը կարեւորեց եւ պահանջված համարեց առաջարկվող փոփոխությունները:

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանի դիտարկմամբ՝ համապատասխան տարիքային շեմը միջին հաշվարկով բարձրացվել է 5 տարով: Նրա խոսքով՝ կատարված փոփոխությունները կհանգեցնեն ՀՀ Զինված ուժերի համալրման գործընթացի արդյունավետության բարձրացմանը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am